Ուրո-անդրոլոգիա
Սկլերոտիկ որքին (lichen sclerosus). urolog.am

Սկլերոտիկ որքինը սեռական օրգանների մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Հիվանդության պատճառները մինչև վերջ պարզ չեն: Սակայն բուժման բացակայության դեպքում այն բերում է սեռական օրգանների սպիական փոփոխությունների առաջացման, որն էլ կարող է հանգեցնել թլիպի նեղացման և ֆիմոզի առաջացման: Երբեմն ավելի ծանր բարդություններ են առաջանում՝ միզարձակման խանգարումներ միզուկի արտաքին բացվածքի նեղացման և միզատար խողովակի բացվածքի մասնակի նեղացման հետևանքով: Մեզի հոսքի խանգարումն իր հերթին հղի է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են պիելոնեֆրիտը, ցիստիտը, հիդրոնեֆրոզը (երիկամների խոռոչային համակարգի լայնացում) և միզաքարային հիվանդությունը: Ծանր ձևով ընթացող սկլերոտիկ որքինը նույնիսկ կարող է բերել սեռական անդամի ուռուցքի զարգացման:
Նշաններ
Սկլերոտիկ որքինի բնորոշ նշանները առնանդամի և թլիպի մաշկի սպիտակավուն բծերն ու ատրոֆիայի հատվածներն են, որոնց նաև անվանում են սկլերոտիկ օղեր: Զարգանալով՝ վահանիկներն առաջացնում են սպիական հյուսվածք, որն էլ բերում է թլիպի մաշկի կարծրացման, ինչն էլ խոչընդոտում է առնանդամի գլխիկի բացմանը: Այս ամենը նպաստում է վարակի առաջացմանը և առնանդամի գլխիկի բակտերիալ բորբոքման՝բալանիտի զարգացմանը:
Երկարատև ընթացող հիվանդության երկրորդ բնորոշ նշանը սպիի ձևավորումն է, գլխիկի փակումը և սպիական ֆիմոզի զարգացումը: Սակայն մինչ այս լուրջ բարդությունների առաջացումը թլիպի մաշկի արտաքին հատվածի էլաստիկությունը նվազում է, որի վրա պատռվածքներ են առաջանում:
Թլպատված տղամարդկանց մոտ որքինը կարող է արտահայտվել միզարձակման դժվարացմամբ և մեզի շիթի բարակացմամբ: Այդ ժամանակ հիվանդը ուժ տալու անհրաժեշտություն է զգում, քանի որ սպիի շրջանում նոր կարծրացում է զարգանում և փակում է բացվածքը:
Հիվանդության հստակ պատճառները հայտնի չեն, սակայն նախատրամադրող գործոնների թվին են պատկանում գենետիկական, աուտոիմուն, վարակային և հորմոնալ ախտաբանությունները: Եվս մեկ հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ տեղային բնույթի հիվանդությունը:
Հիվանդությունը հատկապես հաճախ է հանդիպում երկվորյակներից երկուսի մոտ, ինչ թույլ է տալիս ենթադրել ախտահարված գենի ժառանգման մասին:
Որքինի կապը աուտոիմուն հիվանդությունների հետ նույնպես ենթադրվում է բազմաթիվ դիտարկումների հիման վրա: Հիվանդությունը հաճախ զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են վիտիլիգոյով, վահանաձև գեղձի հիվանդություններով, պերնիցիոզ սակավարյունությամբ, շաքարային դիաբետով, սպիական պեմֆիգոիդով, ռևմատիկ պոլիմիալգիայով, պսորիազով, լյարդի առաջնային բիլիար ցիռոզով, համակարգային կարմիր գայլախտով:
Վարակային գործոնները կապված են այնպիսի հարուցիչների հետ, ինչպիսիք են Borellia ցեղի սպիրոխետները, որոնք առաջացնում են Լայմայի հիվանդությունը (բորելիոզ): Որքինով հիվանդների թլիպի հյուսվածքներում հայտնաբերվել է մարդու պապիլոմայի վիրուսը , որը նույնպես կարելի է պայմանականորեն համարել այս հիվանդության պատճառ:
Իսկ սկլերոտիկ որքինի զարգացման համար թողարկիչ է հանդիսանում մաշկի մեխանիկական վնասումը և հին սպիների շրջանում վնասվածքները: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել նույնիսկ մաշկի մշտական շփումները, շաքարային դիաբետով հիվանդների մոտ մաշկի քրոնիկական գրգռումը մեզով, ինչպես նաև ռադիացիոն ճառագայթումը:
Հորմոնալ գործոնների թվին են պատկանում հյուսվածքների կողմից արական սեռական հորմոնների յուրացման խանգարման որոշ ձևեր:
Բուժումը
Հակաբիոտիկները և հակասնկային դեղամիջոցներն այս հիվանդության դեպքում անարդյունավետ են: Բավարար չէ նաև հիվանդության հետևանքների վերացումը ՝ ֆիմոզի դեպքում թլպատումը: Այդ պատճառով կարևոր է ժամանակին բուժվել լավ ուրոլոգի մոտ, ով տիրապետում է հիվանդության առանձնահատկություններին: Թլպատման (թլիպի հատում) ժամանակ անհրաժեշտ է հեռացնել բոլոր ախտահարված հյուսվածքները: Ընդ որում ախտահարման ծավալը պայմանավորված է հիվանդության աստիճանով, որի որոշումը բժշկի գլխավոր խնդիրն է:
Հիվանդության առաջին փուլում բորբոքումը տարածվում է միայն թլիպի վրա:
Երկրորդ փուլում սպիտակավուն սկլերոտիկ «օղերը» թլիպից անցնում են առնանդամի գլխիկի մաշկին: Սա բնորոշ է թլպատված տղամարդկանց, գոյություն ունի միզատար խողովակի արտաքին բացվածքի նեղացման և միզարձակման դժվարացման վտանգ: Այդ պատճառով ախտահարված հյուսվածքների վիրահատական հեռացումից բացի իրականացվում է նաև միզատար խողովակի արտաքին բացվածքի ընդլայնման վիրահատություն (մեատոտոմիա): Ապա կիրառվում են տեղային հակաբորբոքիչ դեղամիջոցներ:
Հիվանդության երրորդ շրջանը բնութագրվում է բորբոքային պրոցեսի մեջ ոչ միայն թլիպի և առնանդամի գլխիկի, այլ նաև միզատար խողովակի արտաքին բացվածքի ընդգրկմամբ: Հաճախ այս փուլը դիտվում է հիվանդության քրոնիկական ընթացքի ժամանակ: Այս ժամանակ արդեն պահանջվում է ոչ միայն միզատար խողովակի նեղացած բացվածքի վերականգնում, այլ նաև սպիական հյուսվածքների հեռացում, ինչպես նաև երկարատև տեղային բուժում գլյուկոկորտիկոիդային հակաբորբոքիչ միջոցներով:
Եվ, վերջապես, հիվանդության չորրորդ փուլն իրենից ներկայացնում է մեծ բորբոքային պրոցես, որը կարող է վերածվել նախաքաղցկեղային վիճակի և առնանդամի քաղցկեղի: Այդ պատճառով վիրահատությունից առաջ իրականացվում է առնանդամի և միզատար խողովակի հյուսվածքների բիոպսիա:
Կանխարգելում
Այս հիվանդության համար կանխարգելիչ առանձնահատուկ միջոցառումներ գոյություն չունեն: Սակայն առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և ախտորոշել: Եթե հիվանդությունն անմիջապես չբուժել, այն կարող է բերել բարդությունների առաջացման, որոնց վերացման համար կպահանջվեն վիրահատական միջամտություններ, միզատար խողովակի անցանելիության վերականգնման համար նույնիսկ բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ : Մյուս կողմից հիվանդությունը բավականին հեշտ է կանգնեցնել հենց սկզբում:

Կարդացեք նաև

Երբ զույգը բախվում է անպտղության խնդրին` հատկապես տղամարդու գործոնով պայմանավորված, կարևոր է միասին հաղթահարել այս մարտահրավերը...


Էսթրոգենը իգական հորմոն է, սակայն այս հորմոնը, ինչպես նաև` տեստոստերոնը, կարևոր դեր են խաղում տղամարդու սեռական աճի և զարգացման գործընթացում


Շագանակագեղձը կարևոր օրգան է, քանի որ այն առնչություն ունի տղամարդու բոլոր կարևոր օրգան-համակարգերի գործառույթների հետ...


Ամորձիների փոփոխությունները տղամարդկանց մոտ ծերացման գործընթացի բնական մասն են, և պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով: Այս փոփոխությունները անհատական են, սակայն, ընդհանուր առմամբ...


Երիկամների, միզուղիների և միզապարկի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) նշանակվում է հետևյալ դեպքերում...


Հաճախամիզությունը կարող է կապված լինել մեզի ընդհանուր քանակի ավելացման, կամ միզարձակման դիսֆունկցիայի /որակական խախտում/հետ: Նորմայում օրվա ընթացքումօրգանիզմն արտազատում է մոտ...


Ի՞նչ գործունեություն, գործառույթներ է իրականացնում շագանակագեղձը:
Շագանակագեղձը տղամարդու միզասեռական համակարգի օրգաններից է։ Այն տեղակայված է կոնքում, մոտակա...


Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային...


Հիպերպլազիան շագանակագեղձի հյուսվածքի գերաճն է, որն աստիճանաբար ճնշելով միզուկն առաջացնում է միզարձակության խանգարումներ։ Շագանակագեղձի գերաճը կարող է լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ...


Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են...


Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...


Սնունդն ու ապրելակերպը մեծ դեր ունեն շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման գործընթացում։
Ստորև ներկայացնում ենք այն սննդամթերքն ու ապրելակերպի մոդելը, որն օգնում է տղամարդկանց հաղթահարել...


Առնանդամի պրոթեզավորումը կատարվում է հիմնականում օրգանական էրեկտիլ դիսֆունկցիայի, ինչպես նաև սեռափոխության, առնանդամի փոքրության (micropenis), պեյրոնի հիվանդության (Peyronies’s disease)...


Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ: Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել...


Թույլ սերմնաժայթքման հիմնական պատճառը մկանների թուլությունն է, որի ընթացում նվազում է սերմնաժայթքման ուժն ու ծավալը։ Սերմնաժայթքման առաջին փուլի ընթացքում սերմնահեղուկը հավաքվում է միզուկի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն